Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով զոհվել է Արցախի ՆԳՆ ոստիկանության 3 ծառայող, ևս մեկը վիրավորվել է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով զոհվել է Արցախի ՆԳՆ ոստիկանության 3 ծառայող, ևս մեկը վիրավորվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի՝ մարտի 5-ի առավոտյան ձեռնարկած հարձակման հետևանքով զոհվել է Արցախի ՆԳՆ ոստիկանության 3 ծառայող, ևս մեկը վիրավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ոստիկանության «Ֆեյսբուք»-ի էջը։

329983886_608482867315305_7818367823819638735_n.jpg (120 KB)

«Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում