Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով զոհվել է Արցախի ՆԳՆ ոստիկանության ԱՎՎ վարչության ծառայող, ևս մեկը վիրավորվել է

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով զոհվել է Արցախի ՆԳՆ ոստիկանության ԱՎՎ վարչության ծառայող, ևս մեկը վիրավորվել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խայփալու» կոչվող տեղանքումմարտի 5-ի ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը՝ հավելելով, որ դեպքի մասին մանրամասներ կհրապարակի ավելի ուշ։

Նույն աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում