Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

2 րոպեի ընթերցում

ԱԳ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը փետրվարի 27-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ, անդրադարձել ժողովրդավարական արժեքների, ընդհանուր ընկալումների ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլվել է խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերում։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության վերաբերող հարցերի շրջանակ:

Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի Հանրապետության ջանքերը։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում