Սփյուռք

Դնեպրում Գրիգոր Լուսավորչի փողոց է անվանակոչվել

1 րոպեի ընթերցում

Դնեպրում Գրիգոր Լուսավորչի փողոց է անվանակոչվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դնեպրի քաղխորհրդի նստաշրջանում որոշում են կայացրել վերանվանել 26 փողոց, Կազանսկայա փողոցը վերանվանվել է Գրիգոր Լուսավորչի փողոց, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը։

Փողոցը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն և Սերգեյ Նիգոյան պողոտային մոտ։

Հրատարակություննը ընդգծում է, որ հայ-ուկրաինական պատմությունն ավելի քան 11 դար է հաշվարկում, ուկրաինական քաղաքներում կան բազմաթիվ փողոցներ և նրբանցքներ, որոնց անունները կապված են հայ համայնքի հայտնի գործիչների հետ:

Նշվում է, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները: Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում