Օդեսայում պարգևատրել են հայ դիվանագետի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը փետրվարի 22-ին Օդեսայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանին է հանձնել «Սփյուռքի ակտիվ գործիչ» շքանշանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net կայքում հրապարակված տեղեկությունը:

Հանդիսությանը ներկա են եղել Օդեսայում ներկայացված երկրների գլխավոր հյուպատոսները, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները, այդ թվում՝ Խերսոնում հայերի միության ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը, Կրոպիվնիցկիում հայերի միության ներկայացուցիչ Տիգրան Խաչատրյանը, Օդեսայի համայնքի ղեկավար Տիգրան Հարությունյանը, ինչպես նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս ​​եպիսկոպոս Հովհաննիսյանը և շատ ուրիշներ։

Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում դիվանագետին Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ուղղությամբ կատարած արդյունավետ աշխատանքի համար։

«Հարկ է նշել, որ Գևորգ Պետրոսյանն ավարտում է իր մասնագիտական ​​գործունեությունն Ուկրաինայում, և մենք շնորհավորում ենք նրան դիվանագիտական ​​առաքելությունը հաջողությամբ իրականացնելու կապակցությամբ», - նշված է հաղորդագրությունում։

Հայերեն English Русский

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը