Քաղաքականություն

Ուրախ ենք տեսնել ճշմարտության գերակայությունը. ՀՀ արտգործնախարարը ողջունում է Հաագայի դատարանի որոշումը

2 րոպեի ընթերցում

Ուրախ ենք տեսնել ճշմարտության գերակայությունը. ՀՀ արտգործնախարարը ողջունում է Հաագայի դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք ողջունում ենք. Արդարադատության միջազգային դատարանն այսօր որոշում է կայացրել, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի՝ իր կողմից շրջափակումը և ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը միջանցքով։ Մենք ուրախ ենք նաև տեսնել ճշմարտության գերակայությունը, քանի որ դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի հակընդդեմ հայցը», - գրել է Միրզոյանը:

Հաագայի դաարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: Արդարադատության միջազգային դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում