Սփյուռք

Ամերիկայի հայկական համագումարը մարտի 27-28-ը Քարոզչական գագաթնաժողով կանցկացնի ԱՄՆ Կոնգրեսում

1 րոպեի ընթերցում

Ամերիկայի հայկական համագումարը մարտի 27-28-ը Քարոզչական գագաթնաժողով կանցկացնի ԱՄՆ Կոնգրեսում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի նոր ընտրվելու, Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման ու մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների հետ կապված՝ մարտի 27-28-ը Կոնգրեսում տեղի կունենա Ամերիկայի հայկական համագումարի Քարոզչական գագաթնաժողովը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Համագումարից։

«Գագաթնաժողովին ընդառաջ Համագումարը կկազմակերպի առցանց պանելային քննարկումներ և ճեպազրույցներ՝ թարմացնելու մասնակիցների տեղեկությունները մտահոգիչ հիմնախնդիրների մասին, որոնցով կկարողանան կիսվել Կոնգրեսականների հետ:

Համագումարի Քարոզչական գագաթնաժողովը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ-ում հայկական հարցերի վերաբերյալ իրազեկումն ու աջակցությունը և կապեր հաստատել ամերիկահայերի ու Կոնգրեսականների և նրանց աշխատակազմերի միջև:

2023թ.-ի Քարոզչական գագաթնաժողովին գրանցվելը, ինչպես նաև մասնակցությունը Կոնգրեսականների հետ Կապիտոլիումի բարձունքում հանդիպումներին անվճար է»,- ԱՍՎՈՒՄ է հաղորդագրության մեջ:

Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում