Քաղաքականություն

Մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ ունենանք. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին

1 րոպեի ընթերցում

Մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ ունենանք. Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնն անդրադարձել է Ադրբեջանի հետ Եվրամիության գազային համագործակցությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին խոսեց Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ասուլիսում՝ անդրադառնալով հարցերին:

«Անցյալ տարվա փետրվարի 24-ից ի վեր Եվրոպան նոր էներգետիկ աղբյուրների կարիք ունի: Ես համաձայն եմ՝ մենք չենք կարող մեր հոգին վաճառել, որ գազ կամ նավթ ունենանք: Մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք, եթե այլ ուղիներ, հնարավորություններ չունենք, որ կախվածության մեջ չհայտնվենք աշխարհի այն մասերում, որտեղ մարդու իրավունքները առաջնահերթություն չեն»,-ասաց Լյուքսեմբուրգի արտգործնախարարը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում