Հայաստանում մեկնարկել է կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը մասնակցել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի բացման արարողությանը:

Այն նախատեսում է երկրի կարիքներին համապատասխանող աջակցություն՝ արձագանքելով հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգին և անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային մարմինների կողմից բարձրացված՝ կոռուպցիայի և փողերի լվացման ոլորտներին առնչվող հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ հակակոռւպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը, ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Կարեն Բիշարյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լեյլա Ժդանովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրերի պատասխանատու Զուզանա Սորոսինովան և այլք:

«Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ ընդգծելով, որ այդ բնագավառը նաև Գլխավոր դատախազության կարևորագույն առաջնահերթություններից է:

Իր ելույթում գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը կարևորել է համատեղ միջոցառումների անցկացումը՝ ուղղված նշված ոլորտում դատախազների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը: Մանասյանի խոսքով՝ կարևոր է ծրագրին ոչ միայն Գլխավոր դատախազության, այլև մարզերի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների դատախազների մասնակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին կարևոր նախաձեռնության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող ծրագրերի համար:

Նշվում է, որ քննարկմանը միջազգային ու ազգային փորձագետները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իրենց վերլուծությունները:

Հայերեն Español

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ