Հասարակական

Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ փրկարարների գործակցությամբ Ադըյամանում երկու աղջնակ է դուրս բերվել փլատակներից

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ փրկարարների գործակցությամբ Ադըյամանում երկու աղջնակ է դուրս բերվել փլատակներից

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, Հայաստանի և ԱՄՆ փրկարարների գործակցությամբ Ադըյամանում երկու աղջնակ է դուրս բերվել փլատակներից՝ երկրաշարժի յոթերորդ օրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը։

«Եօթներորդ օրը երկու հրաշքներ եւս պատահեցան։

Ատըեամանի մէջ, Թուրքիոյ, Հայաստանի եւ ԱՄՆ-ի ջոկատներու գործակցութեամբ երկու աղջնակ դուրս հանուեցան փլատակներու տակէն։

Զօրակցութիւնը կեանք է…»,- գրել է Փայլանը։

Վերջին տվյալներով՝ Սիրիայում և Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 29 հազարը. Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 24 հազար 617 մարդ, Սիրիայում՝ 4,5 հազարից ավելի։

Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա։ Հայ փրկարարներըթուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել8-ամյա աղջկա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում