Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդականն այցելել է հայ համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելեց Հալեպի հայ համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։



Ավելի վաղ նա նաև այցելել էր Ալ֊Շաար շրջան, որտեղ որոնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանից ժամանած փրկարարների խումբը։ Բադալյանը զրուցել էր Իրանի փրկարարական խմբի գլխավոր համակարգողի հետ, ով բարձր էր գնահատել հայ մասնագետների հետ համագործակցությունը` արժևորելով նրանց մասնագիտական բարձր որակները։
Կարդացեք հոդվածը` Русский