Չեխիան պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ներքին գործերի նախարարությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը փետրվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ։

«Ներքին գործերի նախարարը, բարձր գնահատելով Չեխիայի դեսպանության հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, հատկապես շեշտել է համագործակցությունը կրթական ոլորտում, ինչի շնորհիվ կազմակերպվել են փոխայցելություններ երկու երկրների ուսումնական հաստատություններ։

Վահե Ղազարյանը կարևորել է նաև 2022 թվականին Հայաստանի ոստիկանության ներքին անվտանգության վարչության և Չեխիայի անվտանգության ուժերի գլխավոր տեսչության միջև Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, որով պայմաններ են ստեղծվել ներքին անվտանգության բնագավառում մասնագիտական սերտ կապերի համար։

Արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փոխադարձ շնորհավորել է Վահե Ղազարյանին՝ ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Պետր Պիրունչիկը նշել է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում սերտ համագործակցությունը, ինչի շնորհիվ իրականացվել են մի շարք միջոցառումներ ոստիկանության, փրկարար և միգրացիոն ծառայություններում։

Արտակարգ և լիազոր դեսպանը հետաքրքրվել է ՆԳՆ ենթակա ծառայություններում բարեփոխումների մասին և համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնել։

Նշվում է, որ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ կազմավորման աշխատանքների և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Նա կարևորել է երկկողմ համագործակցությունը՝ ենթակա ծառայությունների զարգացման և միջազգային չափանիշներին համապատասխան ստանդարտների ամրագրման տեսանկյունից: ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանն էլ ներկայացրել է միջազգային հեղինակավոր հարթակների հրապարակած տվյալներ, ըստ որոնց՝ Հայաստանն ու Երևանն ընդգրկվել են ապահով երկրների ցանկում՝ զբաղեցնելով առաջատար դիրքեր ապահով երկրների և քաղաքների շարքում։

Հանդիպմանը քննարկվել են նաև ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության, փրկարար ծառայություններին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել