Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել Ադըյամանում Հայաստանի փրկարարական ջոկատի աշխատանքից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Թուրքիայի Ադըյաման քաղաքում Հայաստանի փրկարարական ջոկատի աշխատանքը:

«Հայաստանի փրկարարական ջոկատը շարունակում է աշխատանքը Ադըյամանում հերթական փլուզման վայրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութին կից գրել է Փայլանը:

Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 14 հազարը: Հայաստանը որպես օգնություն Թուրքիա է ուղարկել 27 հոգուց բաղկացած փրկարարական ջոկատ:

Հայերեն English Español Русский