Քաղաքականություն

ԱԺ-ն փակ նիստում կքննարկի Հայաստանի զինված ուժերում ստեղծված իրավիճակը. զեկույցով հանդես կգա Սուրեն Պապիկյանը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն փակ նիստում կքննարկի Հայաստանի զինված ուժերում ստեղծված իրավիճակը. զեկույցով հանդես կգա Սուրեն Պապիկյանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը որոշում է կայացրել փակ նիստով քննարկել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ընդհանուր թվի առնվազն 1/5 պաշտոնական գրությամբ առաջարկել է «Հասարակական հետաքրքրություն ներկայացնող Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները հրատապ թեմայով» քննարկումը անցկացնել փակ նիստով։

Քննարկման ընթացքում հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում