Հասարակական

Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում ՌԴ դեսպանը

1 րոպեի ընթերցում

Երուսաղեմի հայոց պատրիարքարան  է այցելել Իսրայելում ՌԴ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անատոլի Վիկտորովը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրբ Աթոռի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանի տարածած հաղորդագրությունից, դեսպանը հանդիպում է ունեցել Ն.Ա.Տ. Նուրհան Պատրիարք Մանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում Պատրիարք Սրբազան Հայրը դեսպանին խնդրել է, որ իր խնդրանքը փոխանցի Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նրա անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը և Ադրբեջանից մայր հայրենիք վերադարձվեն մեր ռազմագերիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում