Հասարակական

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

1 րոպեի ընթերցում

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պայմաններում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԿԽՄԿ-ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին հայտնեց, որ առողջական խնդիրներ ունեցող այդ անձինք տեղափոխվել են Հայաստանի բժշկական կենտրոններ:

Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։Դրա պատճառով Արցախում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել սննդամթերքով և դեղորայքով ապահովման ոլորտում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում