Հայաստանի և Ուկրաինայի կրթության նախարարները հուշագիր են ստորագրել Ուկրաինահայկական միջազգային դպրոցը զարգացնելու շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Սերխի Շկարլետը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարեգործական կազմակերպության ղեկավար Սուրեն Սարդանյանի հետ ստորագրել է Մտադրությունների հուշագիր՝ զարգացնելու Ուկրաինահայկական միջազգային դպրոցը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Odessa Journal պարբերականին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոն և Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Քննարկված հիմնական հարցերից էր ուկրաինացի ուսանողների համար ապահով և գրավիչ կրթական տարածքի ընդլայնումը՝ զարգացման իրական, ակտիվ հնարավորություններ ապահովելու համար, և յուրաքանչյուր երեխայի անգնահատելի ներուժի բացահայտումը՝ հանուն Ուկրաինայի և աշխարհի խաղաղ ապագայի:

«Նման դպրոցի բացումը խաղաղության համար պայքարում մանկավարժների ուժերը համախմբելու ևս մեկ քայլ է, երկու երկրների միջև միջազգային կրթական և մշակութային համագործակցության օրինակ, որը մեզ հիշեցնում է, որ աշխարհի հիմնական արժեքը մարդկային կյանքն է», - ասել է Սերխի Շկարլեթը:

Ուկրաինահայկական միջազգային դպրոցը ստեղծվել է կրթության ոլորտում համագործակցության ամրապնդման, մասնագիտական փորձի փոխանակման, Ուկրաինայի և Հայաստանի մշակութային ժառանգության և գիտական նվաճումների ուսումնասիրությունը խորացնելու նպատակով։ Դպրոցի շենքը կառուցվել է Օդեսայի հայ համայնքի կողմից։ Դպրոցը նախատեսվում է բացել 2023 թ. սեպտեմբերին: Բացի այդ, Ուկրաինահայկական միջազգային դպրոցի հիման վրա երեխաների համար կստեղծվի գիտական և ստեղծագործական կենտրոն, որը սերտորեն կհամագործակցի Հայաստանում աշխարհահռչակ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ:

Հայերեն English Español Français Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ