Ըստ տնտեսագետի՝ ՀՀ տեղափոխված ռուսաստանցիները, ՌԴ-ից տրանսֆերտները մեծ ազդեցություն են ունեցել տնտեսության աճի վրա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը համարում է, որ Հայաստանում 2022-ի արդյունքում սպասվող տպավորիչ տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն են ունեցել Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները, ռուսական ընկերությունները, ինչպես նաև տրանսֆերտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մանասերյանը նման տեսակետ հայտնեց «Ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում:

Նախ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանն ընդգծեց, որ անցյալ տարվա վերջին և նոր տարվա սկզբին Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: «Ակտիվորեն զարգանում է երկկողմ առևտուրը և բազմակողմ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում»,-ասաց Սաֆարյանը:

Ըստ նրա՝ նախորդ տարի գրանցված ցուցանիշները շատ բանի մասին են խոսում, խոսում են եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանի մասնակցության հաջողության մասին:

Թաթուլ Մանասերյանն էլ խոսեց Հայաստանի տնտեսությունում նկատված միտումների մասին: Ուկրաինայի իրավիճակի ֆոնին Հայաստանում նկատվել են միգրացիոն հոսքեր՝ Ռուսաստանից, նաև՝ Բելառուսից, Ուկրաինայից, Հայաստան են եկել նաև այդ երկրների քաղաքացիություն ունեցող հայեր: Այլ միտումներ ևս իրենց ազդեցությունն են թողել Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Տնտեսագետի խոսքով՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն անուղղակիորեն ազդել են նաև դաշնակից երկիր Հայաստանի վրա:

«Թեև վիճակագրական թվերն ամբողջությամբ չեն ամփոփվել, սակայն մենք սպասում ենք գործարար ակտիվության շուրջ 10 տոկոս աճ, ինչը շատ տպավորիչ ցուցանիշ է: Մեծ առումով մենք պարտական ենք նրան, որ շատ ռուսներ նախընտրում են Հայաստանը՝ որպես ժամանակավոր բնակության վայր և որպես իրենց բիզնեսի հիմնման վայր»,-ասաց Մանասերյանը:

Նա նշեց, որ ավելի քան 250-300 հազար ժամանակավոր միգրանտներ կամ վերաբնակիչներ այսօր եկել են Հայաստան: Եվ սա ուժեղ ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական, գործարար ակտիվության վրա:

«Անցյալ տարում աճել են նաև Հայաստան մասնավոր տրանսֆերտների ծավալները: Ինչպես նախկինում, արտերկրից եկող ընդհանուր տրանսֆերտների ավելի քան 60 տոկոսը կազմել են Ռուսաստանից տրանսֆերտները: Ընդհանուր ծավալը կազմում է մոտ 4 մլրդ դոլար: Դրանք կարելի է համարել նաև ներդրում Հայաստանի տնտեսության մեջ, հիմնականում այդ գումարները գնացել են բանկային սեկտոր»-ասաց նա:

Հայերեն العربية English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում