Մշակույթ

Ինձ հայ երգեցողական արվեստի կոմպոզիտոր եմ համարում. Տիգրան Մանսուրյանի տարեդարձը կնշանավորվի լայնամասշտաբ համերգով

6 րոպեի ընթերցում

Ինձ հայ երգեցողական արվեստի կոմպոզիտոր եմ համարում. Տիգրան Մանսուրյանի տարեդարձը կնշանավորվի լայնամասշտաբ համերգով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրով համերգին, որը տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչելու են մաեստրոյի «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությունը, որը համաշխարհային պրեմիերա է, իսկ «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործությունը Հայաստանում կկատարվի առաջին անգամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Մանսուրյանն ասաց, որ «Օրհներգ-Նավապետ Բարի» ստեղծագործության հիմքում մաշտոցյան օրհներգերն են: «Այն գրվել է Չեխիայի նվագախմբերից մեկի պատվերով: Առաջին անգամ նախորդ տարի է հնչել կենսաբան Գրեգոր Յոհան Մենդելի 200-ամյակին նվիրված համերգների շրջանակում: Մենդելը նաև հոգևորական է եղել, և իմ ստեղծագործությունը հնչել է հենց այն եկեղեցում, որտեղ ծառայել է Մենդելը: Այս գործը դեռ մեկ անգամ է կատարվել և երկրորդ անգամ կներկայացվի Հայաստանում իմ լավ բարեկամ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ»,-պատմեց մաեստրոն:

Անդրադառնալով «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» ստեղծագործությանը՝ նա խոստովանեց, որ տարիներ շարունակ երազել է հայրեններ գրել: Մանսուրյանը երիտասարդ է եղել, երբ գրել է իր առաջին՝ չորս հայրենները, որոնք կատարել են սիրված երգչուհի Գոհար Գասպարյանն ու այլ հայտնի արտիստներ: Մանսուրյանն ուրախ է, որ Ռոբերտ Մլքեյանի հետ համագործակցության արդյունքում կրկին անդրադարձել է հայրենների, ինչի մասին միշտ մտածել է:

Խոսելով հայ կոմպոզիտորական դպրոցի մասին՝ մաեստրոն նշեց, որ այն պատմական երկար ճանապարհ չի անցել: «Կոմիտասի հիմնադրած դպրոցն է և անուններ, որոնք մեծապես զարգացրել են կոմպոզիտորական արվեստը՝ հասցնելով այն միջազգային բարձր մակարդակի: Նրանք են Ալեքսանդր Սպենդիարյանը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը: Եթե հետևեք այս հեղինակների գործերին, կտեսնեք, որ ժամանակի ընթացքում նոր ժանրեր են մուտք գործել հայ երաժշտություն՝ կոնցերտ, սիմֆոնիա, բալետ և այլն: Երգեցողական արվեստի լավ օրինակներից են Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործությունները, բայց դրանք քիչ են. հիմնականում Արամ Խաչատրյանի հզոր աստղը լուսավորեց մեր գործիքային երաժշտության ճանապարհը»,-շեշտեց Մանսուրյանը:

Մանսուրյանը կարծում է՝ հայոց լեզուն, հայ բանաստեղծական արվեստն ու հայ երաժշտություն կապը խթանելու պահանջ կար: Կոմպոզիտորն այդ ուղղությամբ աշխատել է դեռ ուսանողական տարիներից: Հայրենների շարքը գրել է 1967 թվականին, հետո անդրադարձել է Համո Սահյանին, Իսահակյանին, Թումանյանին, Զարյանին՝ խմբերգերի ու մեներգների միջոցով մեծանուն գրողների գործերը բերելով երաժշտարվեստ: «Ես հայ գրականության երաժիշտ եմ ինձ համարում, ինձ հայ երգեցողական արվեստի կոմպոզիտոր եմ համարում»,-ասաց նա ու ընդգծեց, որ այժմ երազում է՝ մեր գլխավերևում խաղաղ երկինք լինի:

«Կան առաջնային խնդիրներ մեր իրականությունում, որոնց քիչ թե շատ լուծում տալուց հետո կարող ես քեզ երգելու իրավունք տալ, բաներ կան, որոնք պետք է արվեն մինչև երգելը: Մտածում եմ, որ այդ իրավունքը ձեռք բերելու պայմաններ է պետք ստեղծել: Իմ երազանքն այդ իրավունքը ձեռք բերելն է»,-եզրափակեց Տիգրան Մանսուրյանը:

Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ խոստովանեց՝ հունվարի 27-ին կայանալիք համերգին պատախանատվության զգացումն ավելի մեծ է, քանի որ այդ ութ հրաշալի հայրենները, որոնք գրել է Մանսուրյանը, նվիրել է իրեն: «Դրանք հայ ժողովրդական բանահյուսության մեջ ամենամեծ կտավներից ութն են: Մանսուրյանի պես կոմպոզիտորի երաժշտության դեպքում «դժվարություն» ասելը սխալ է, քանի որ նման կոմպոզիտորների գրվածքը չի կարող դյուրին լինել»,-նշեց նա ու հավելեց՝ պետք է հմուտ լինել Մանսուրյանի գործերը կատարելու համար, իսկ ինքը երկար տարիների ստեղծագործական ճանապարհ է անցել մաեստրոյի հետ, ինչի արդյունքում իրար հեշտ են հասկանում, սիրով են համագործակցում:

Տիգրան Մանսուրյանի տարեդարձին նվիրված համերգն անցկացվելու է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում։ Համերգի իրականացմանն աջակցել են «Կողբ» հիմնադրամն ու FastBank ՓԲԸ-ն:

«Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի խոսքով՝ ցանկացել են ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել խոսքին, երաժշտությանը, պոեզիային ու այդ ամենի միաձուլմանը, իսկ FastBank ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ-զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանի խոսքով՝ իրենք մշտապես աջակցել են մշակութային միջոցառումների կազմակերպմանը, ինչը դարձել է իրենց ռազմավարության մի մասը: Վստահ է՝ որպեսզի հետագայում Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի նման կոմպոզիտորներ ծնվեն, պետք է համապատասխան հարթակներ ստեղծել:

Երեկոյին հանդես են գալու Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, մենակատարը բարիտոն Տիգրան Քախվեջյանն է, ասմունքով հանդես կգա Բաբկեն Չոբանյանը, համերգը կղեկավարի մաեստրո Ռոբերտ Մլքեյանը:

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մշակույթ

Հայկական «ՌեԱ» փառատոնը և իսպանական Next Lab Generation-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հանրահայտ «Քուին»-ի երգերը՝ նոր մոտեցմամբ. Երևանում առաջին անգամ հանդես կգա Queen Sensation խումբը

Մշակույթ

Հանրահայտ «Քուին»-ի երգերը՝ նոր մոտեցմամբ. Երևանում առաջին անգամ հանդես կգա Queen Sensation խումբը

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մշակույթ

Մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ` Հայաստանի մարզերի և համայնքների գրադարանավարների համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

Համաշխարհային ռոք հիթերը՝ փողային նվագախմբի մատուցմամբ. Գյումրիի փողային նվագախումբը հանդես եկավ բացառիկ համերգով

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մշակույթ

Կամերային երաժշտության ամառային դպրոց՝ պրոֆեսոր Կրասոտինայից

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

Մշակույթ

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման շինարարական աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Քաղաքականություն

Financial Mirror-ին տված հարցազրույցում դեսպան Մկրտչյանը կարևորել է ԼՂ-ում հայկական ժառանգության պահպանման խնդիրը, բնակչության վերադարձի իրավունքը

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Մշակույթ

Չինաստանում հետաքրքրված են համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան Ֆան Յոն

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում