Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների համար աշխատանքի հնարավորությունները կընդլայնվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ Գևորգ Պապոյանը:

Պատգամավորի նախագիծը հիմնավորեց Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու իշխանության ջանքերով:

«Վերջին ժամանակահատվածում բազմաթիվ օտարերկրյա կազմակերպություններ են իրենց աշխատակիցների հետ միասին Հայաստան տեղափոխվել: Եվ պարզվեց, որ, եթե օտարերկրյա կազմակերպություններն այստեղ ներկայացուցչություն են բացում, ապա այդ կազմակերպությունների օտարերկրացի աշխատակիցները Հայաստանում ունեն աշխատանքի թույլտվություն: Բայց, եթե մասնաճյուղ է բացում, նշանակում է, որ չունի աշխատանքի թույլտվություն: Տարօրինակ էր այդ օրենքի նորմը: Ստացվում էր, որ խտրական մոտեցում կա»,-ասաց Պապոյանը:

Պատգամավորը նկատեց, որ այսօր օտարերկրյա բազմաթիվ քաղաքացիներ գալիս են Հայաստան՝ աշխատելու: Նա կարևորեց այս մասով քաղաքականությունները վերանայել: Օրենքի նախագիծն էլ հենց դրա մասին է: Այսպիսով՝ հնարավորություն կտրվի օտարերկրյա քաղաքացիներին աշխատել ոչ միայն օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչությունում, այլ նաև մասնաճյուղում:

Հայերեն English Русский Türkçe

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres