Արցախ

Արցախում հունվարի 20-ից սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով

1 րոպեի ընթերցում

Արցախում հունվարի 20-ից սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ/ԱՐՄԵՆՊՐԵՍ։Արցախի Հանրապետությունում հունվարի 20-ից կգործի սննդամթերքի որոշ տեսակների ձեռքբերման նոր կարգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով:

Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: Մայրաքաղաքում սպասարկման կետեր կգործեն հանրակրթական բոլոր դպրոցներում եւ Արցախի պետական համալսարանում: Ընդհանուր առմամբ, 19 կետ կգործի:

Շրջկենտրոնների բնակիչները կտրոն կարող են ստանալ իրենց շրջվարչակազմի շենքերից, իսկ գյուղական բնակավայրերում ապրողներն՝ իրենց համայնքապետարաններից:

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսությանպատրաստած ռեպորտաժում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում