Արցախ

Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է

1 րոպեի ընթերցում

Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Այս պահի դրությամբ՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։

Ըստ Արցախում գործող ինտերնետ-կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տեխնիկական սարքերի տվյալների՝ մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանական կառավարության բնապահպան ձևացող գործակալները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում