Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Սանկտ Պետերբուրգ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթները դեպի Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երեք չվերթ կիրականացվի:

Չվացուցակ դեպի «Պուլկովո» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 29-ից (բոլորը տեղական ժամանակով).

Չվերթ

Մեկնում

Ժամ

Ժամանում

Ժամ

Օդանավ.

Հաճախականություն

G6 426

Երեւան

15:40

Սանկտ Պետերբուրգ

19:15

A320

Կիրակի

G6 427

Սանկտ Պետերբուրգ

20:15

Երեւան

01:55

A320

Կիրակի

G6 426

Երեւան

12:20

Սանկտ Պետերբուրգ

15:55

A320

Երկուշաբթի/Հինգշաբթի

G6 427

Սանկտ Պետերբուրգ

16:55

Երեւան

22:35

A320

Երկուշաբթի/Հինգշաբթի

«Մոսկվայից եւ Սոչիից հետո դեպի Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» նոր ուղիղ չվերթի ավելացմամբ մեր ուղեւորներին հնարավորություն ենք ընձեռում ավելի հարմար եւ մատչելի ճամփորդել։ Սա նաեւ լավ հնարավորություն է ծանոթանալ Սանկտ Պետերբուրգի հարուստ պատմական եւ մշակութային ժառանգությանը, ինչպես նաեւ նպաստել գործարար կապերի զարգացմանը։ Մենք շարունակելու ենք ընդլայնվել եւ մեր ուղեւորներին ապահովել ավելի հաճախ եւ առավել հարմարավետ ճամփորդելու էլ ավելի շատ հնարավորություններով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Fly Arna-ի մասին

Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:

Հայերեն العربية English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը