Հասարակական

Գյումրիում ոստիկանությունը բերման ենթարկեց ՌԴ 102-րդ ռազմաբազայի ճանապարհի փակման ակցիայի մասնակիցներին

2 րոպեի ընթերցում

Գյումրիում ոստիկանությունը բերման ենթարկեց ՌԴ 102-րդ ռազմաբազայի ճանապարհի փակման ակցիայի մասնակիցներին

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ոստիկանները ցրեցին «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության կողմից ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ նախատեսված հավաքը, ավելի քան վեց տասնյակ մարդ բերման երնթարկվեց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը, ինչպես նախապես հայտարարել էր, հունվարի 8-ին փորձել էր փակել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհը՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտակայքում:

324126062_702033014830411_2813759212439172186_n.jpg (458 KB)

Նախաձեռնողները նշում էին, որ «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ պահանջել Բերձորի (Լաչինի) միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունն ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։

324162244_709470300702197_3462298210043491584_n.jpg (362 KB)

ՀՀ ոստիկանության աշխատակիցները ավելի վաղ փակել էին Կարսի խճուղուց դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհը և երբ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի կողմնակիցները Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի մոտից քայերով շարժվեցին դեպի բազա տանող հատված, ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին՝ հիմնականում տղամարդկանց, բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով:

324810725_876173616765736_1228639604658713914_n.jpg (428 KB)

Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում