Լիտվացի մի խումբ պատգամավորներ առաջարկել են Հայ առաքելական եկեղեցին ճանաչել որպես ավանդական կրոնական համայնք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ առաջարկել են պետության կողմից ճանաչված ավանդական կրոնական ինը կազմակերպությունների ներկայիս ցանկին ավելացնել Հայ առաքելական եկեղեցին, որն, ըստ նրանց, Լիտվայի հնագույն կրոնական համայնքներից է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիտվական Delfi պարբերականին:

«Լիտվայում Հայ առաքելական եկեղեցու հետևորդների պատմությունը սկսվում է 14-րդ դարի երկրորդ կեսից, ինչը նշանակում է, որ նրանք Լիտվայում ավելի երկար են ապրում և դավանում իրենց կրոնը, քան ավանդական ճանաչված որոշ կրոնական համայնքների և ասոցիացիաների անդամները», - բացատրական գրության մեջ նշում են օրենքի փոփոխության հեղինակները։

Նրանք նշում են, որ Լիտվան տարիներ շարունակ ունեցել է կայուն հայկական սփյուռք։ Անցյալ տարվա համապետական մարդահամարը ցույց է տվել, որ Լիտվայում ապրում է 1125 հայ: Պետության կողմից ճանաչված ինը կրոնական համայնքներն ու ասոցիացիաները հետևյալն են՝ հռոմեական կաթոլիկ, հունական կաթոլիկ, ավետարանական-լյութերական, ավետարանական բարեփոխված, ռուս ուղղափառ, հին հավատացյալ, հուդայական, սուննի մուսուլմանական և կարաիմական:

Հայերեն English Français Русский Türkçe

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ

Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթ

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ավետիք Չալաբյանի մասով

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում առաջին անգամ կանցկացվի «Արևմտահայերեն պոեզիա»-ի մրցույթը

Հայտնի են «Համահայկական քարթինգի մրցարշավ 2026»-ի հաղթողները․ Հայաստանի ազգային թիմը մեկնում է Հունաստան

ՊԵԿ-ը տվյալներ է ներկայացրել էլեկտրոմոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի վերաբերյալ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Օգոստոսի 4-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կառավարության ծրագրի առաջնահերթությունները․ Moldpres