Քաղաքականություն

ԱՊՀ տարածքում մարտահրավերները, անվտանգության սպառնալիքներն ու տարաձայնություններն աճում են. Պուտին

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ տարածքում մարտահրավերները, անվտանգության սպառնալիքներն ու տարաձայնություններն աճում են. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ տարածքում մարտահրավերները, անվտանգության սպառնալիքներն ու տարաձայնություններն աճում են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:

« ԱՊՀ երկրների համագործակցության առանցքային ուղղությունը մեր ընդհանուր եվրասիական տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանումն է։ Ցավոք, այս ոլորտում մարտահրավերներն ու սպառնալիքները, առաջին հերթին դրսից, տարեցտարի միայն աճում են: Պետք է ընդունել, ցավոք, նաեւ այն, որ Համագործակցության մասնակից պետությունների միջև նույնպես տարաձայնություններ են առաջացել։ Կարևորը, սակայն, այն է, որ մենք պատրաստ ենք և համագործակցելու ենք»,- նշել է Պուտինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում