Արցախ

Տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետությունը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմա-քաղաքական վիճակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից, քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը: Քննարկված հարցերի վերաբերյալ նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում