Քաղաքականություն

ՄԱԿ-ի ԱԽ ծանրակշիռ անդամները կոչ են արել, որպեսզի անհապաղ բացվի Լաչինի միջանցքը. ԱԺ փոխնախագահ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի ԱԽ ծանրակշիռ անդամները կոչ են արել, որպեսզի անհապաղ բացվի Լաչինի միջանցքը. ԱԺ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ,21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ծանրակշիռ անդամները կոչ են արել, որպեսզի անհապաղ բացվի Լաչինի միջանցքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Դա շատ կարևոր է, դա նաև արված ծավալուն աշխատանքի արդյունք է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր եղբայրները և քույրերը հնարավորինս շուտ այդ միջանցքով կարողանան երթևեկել, և բեռների փոխադրման իրավունքը վերականգնվի»,- ընդգծեց Արշակյանը:

Հարցին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, բացի հայտարարություն անելուց, ունի՞ գործուն մեխանիզմներ, որ ստիպի Ադրբեջանին բացել միջանցքը, Արշակյանը պատասխանեց, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է ընդունել բանաձև, նաև տարբեր տեսակի քաղաքական մեխանիզմներ կիրառել:

«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ գործիքակազմը կիրառվի ամբողջ ծավալով»,- ավելացրեց Արշակյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում