Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը կարող է հումանիտար լուրջ հետևանքների հանգեցնել. ՄԱԿ-ում ՄԹ ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է մնում վերջին շրջանում Լաչինի միջանցքի փակման հանգամանքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որում քննարկվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

«Մենք ուրախ ենք, որ գազամատակարարումը տարածաշրջան վերականգնվել է, բայց շարունակում ենք կոչ անել, որպեսզի միջանցքն անմիջապես վերաբացվի։ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որով առօրյա անհրաժեշտ պարագաները կարող են տարածաշրջան ուղարկվել։ Միջանցքի փակումը շարունակվում է մեկ շաբաթից ավելի և մարդասիրական ծանր հետևանքների վտանգ է առաջացրել հատկապես ձմռան ամիսներին։ Մտահոգությամբ ենք արձանագրում նաև, որ քաղաքացիական անձինք մնացել են և չեն կարող տեղաշարժվել։ Նրանց հրատապ վերադարձը նույնպես կարևոր անհրաժեշտություն է», - ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Բրիտանիայի իշխանությունները կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ։

«Տևական խաղաղության հնարավոր է հասնել՝ միայն դիվանագիտության սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների համաձայն։ Միացյալ Թագավորությունը շարունակում է աջակցել միջազգայնորեն կազմակերպվող բանակցային ջանքերին, որոնց նպատակն է խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում»,- եզրափակել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։

Քննարկումից հետո ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության կառավարության կայքը հրապարակել է իր երկրի ներկայացուցչի ելույթը, որի վերնագրում հստակ արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը կարող է հումանիտար լուրջ հետևանքների հանգեցնել:

Հայերեն العربية English Русский

Հունգարիայի վարչապետն իր «լիարժեք համերաշխությունն» է հայտնել Ուկրաինային

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-16/10/26

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA