Հասարակական

ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ցեղասպանության ազդանշան է համարում

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ցեղասպանության ազդանշան է համարում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմամբ անձանց հիմնական իրավունքներն ու ազատություններն ամբողջապես վտանգված են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Ինչպես գիտեք, արդեն երեք օր է, ինչ Արցախի շրջափակումը շարունակվում է: Եվ Հայաստանի, և Արցախի կողմից սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը: Հումանիտար խնդիրներ են առաջացել մարդկանց բժշկական օգնություն ստանալու առումով, երեխաները կրթության իրավունքը չեն կարողանում իրացնել և այլն, և այլն: Անձանց հիմնական իրավունքների և ազատությունների ամբողջական սպեկտորը վտանգված է»,- ասաց Գրիգորյանը:

ՄԻՊ-ը հայտնեց, որ հրապարակվել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ զեկույցը, որում ներկայացված են ստեղծված իրավիճակը միջազգային պարտավորությունների լույսի ներքո, ինչպես նաև Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումները:

«Այս շրջափակումը պատահական չէ, սա տրամաբանական հաջորդական քաղաքականության օրինակ է, որի նպատակը Արցախի հայաթափումն է և բնաջնջումը: Սա ցեղասպանության ազդանշան է»,- ընդգծեց Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում