Կարևոր ենք համարում ՌԴ խաղաղապահ առաքելությանը անորոշ ժամկետով միջազգային մանդատի տրամադրումը. Արցախի ԱԺ պատգամավոր

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, շարունակելով իր կողմից տասնամյակների ընթացքում որդեգրած հայատյաց քաղաքականությունն, այս անգամ էլ կեղծ բնապահպանական օրակարգով արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը՝ իրականացնելով համաշխարհային ծավալների հանցագործություն և ստեղծելով հումանիտար աղետ, որով փորձում է խուճապային տրամադրություններ ստեղծել մեր բնակչության շրջանում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:

«Հերթական անգամ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ նրանք ակնհայտորեն ցույց են տալիս իրենց նկրտումներն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և Արցախը հայաթափելու ուղղությամբ, որն անպատժելիության հետևանք է: Այդ ամենն իրականություն չդառնալու միակ ճանապարհն Արցախի անկախությունը ճանաչելն է միջազգային հանրության կողմից: Սակայն Ադրբեջանն ամեն գնով փորձում է խոչընդոտել այդ գործընթացին՝ ներկայացնելով աշխարհին, որ հարցը լուծված է, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չկա, որն իրականությանը չի համապատասխանում: Դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, բարձրաստիճան պաշտոնյաների և միջազգային այլ դերակատարների կողմից. հակամարտությունը գոյություն ունի և այն պետք է կարգավորվի միջազգային նորմերի և հիմնարար սկզբունքների հիման վրա»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը, միաժամանակ օգտվելով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից, պարբերաբար խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ ակնհայտորեն փորձում է ստվեր գցել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վրա: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանն այդպիսով հող է նախապատրաստում հետագայում խաղաղապահներին տարածաշրջանից դուրս բերելու և եռակողմ հայտարարությունը չեղարկելու համար, ինչն էլ կբերի անկանխատեսելի հետևանքների:

Այդ համատեքստում նա կարևորեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությանը անորոշ ժամկետով միջազգային մանդատի տրամադրումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից՝ որպես միջազգային հիմնարար երաշխիք: «Մեր գոյապայքարի բարդ ու դժվարին ճանապարհին մենք հաղթահարել ենք բազում մարտահրավերներ և այսօր էլ շարունակում ու հետայսու ևս շարունակելու ենք պայքարել մեր հայրենի հողում ազատ ապրելու և արարելու իրավունքի համար: Դրա համար չափազանց կարևոր է մեզանից յուրաքանչյուրի բարձր քաղաքացիական պատասխանատվությունն ու անմնացորդ սերը մեր հայրենիքի նկատմամբ: Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք Արցախը պահել հայկական և մեր ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքների լրիվ և անսակարկելի ճանաչման հիման վրա հասնել մեր վերջնանպատակին»,-եզրափակեց «Ազատ Հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավարը:

Վան Նովիկով

Հայերեն English Русский

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան