Դեպի խելացի ու թվային բանկային համակարգ. Silicon Mountains

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 200 մասնակից և 5000 օնլայն հանդիսատես է հետևում Երևանում անցկացվող Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին։

Հայ և արտասահմանցի փորձագետները հավաքվել են քննարկելու չորրորդ արդյունաբերական հեղափոխության տեսլականը, տենդենցներն ու մարտահրավերները: Գագաթնաժողովը նվիրված է տնտեսությունում խելացի թվային լուծումների ներդրմանը:

20-ից ավելի բանախոս խոսել են խելացի տնտեսության, խելացի կառավարման, խելացի ենթակառուցվածքների և իհարկե խելացի ու թվային բանկային համակարգի մասին: Թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնել Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Երեք կարևոր կոմպոնենտ գոյություն ունի ժամանակակից բանկինգ իրականացնելու համար: Առաջինը լավ տեխնոլոգիաներն են: Երկրորդը`սմարթ, ես կասեի՝ թվային-սմարթ աշխատակիցը, և երրորդն, իհարկե, սամարթ-թվային հաճախորդը: Այս երեքի համադրությունը ապահովում է սմարթ բանկինգի իրականացումը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրենը:

Բանախոսներն անդրադարձել են նաև բանկային ոլորտում անվտանգության ապահովման խնդիրներին. հայաստանյան բանկերը հաճախորդների տվյալների անվտանգությանը շատ լուրջ են վերաբերում:

«Անվտանգության բարձրացման համար շատ կարևոր է նաև «քլաուդային» տեխնոլոգիաների օգտագործումը` լավագույն տեխնոլոգիական լուծումների հիման վրա: Սա չափազանաց կարևոր է և պետք չէ «վախենալ» այս տեխնոլոգիաներից, պետք է մտածենք մեր երկրում «քլաուդ» ստեղծելու մասին»,- ընդգծել է Հակոբ Անդրեասյանը՝ հավելելով, որ բանկային տվյալների անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի նաև հաճախորդների ֆինանսական գրագիտությունը, որի համար կրթական ծրագրի անհրաժեշտություն կա, չնայած, որ Հայաստանը ֆինանսական կրթության ներդրման առումով համաշխարհային մակարդակում օրինակելի է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ