Էկոնոմիկա

Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի. ԱԳ նախարար

7 րոպեի ընթերցում

Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը, որին մասնակցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԳ տարածած հաղորդագրությունից:

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությանը ամբողջ տարի կազմակերպությունը առաջնորդելու և այս հանդիպումը կազմակերպելու համար, ապա անդրադարձել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային:

Միրզոյանն ընդգծել է, որ ռազմական ագրեսիայի հետևանքով Հայաստանն իր սուվերեն տարածքից կորցրել է շուրջ 140 քառ. կմ, արձանագրվել է 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Հայաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնում են ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և հանցագործներին պատժելու անհրաժեշտության մասին։ Ելույթն ամբողջությամբ ստորև.

«Հարգելի գործընկերներ,

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությանն ամբողջ տարի կազմակերպությունը առաջնորդելու և այս հանդիպումը կազմակերպելու համար։

Եվրոպական անվտանգության ճարտարապետության համար այս տարին նշանավորվեց հսկայական մարտահրավերներով: Մենք շարունակաբար ականատես էինք լինում մեր հանձնառությունների՝ ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքների ոտնահարմանը: Ցավոք, Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ մենք առերեսվում ենք ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմանը։ Մեր հարևան Ադրբեջանը ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Այս տարի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանը սանձազերծեցոչնչով չհրահրվածագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ: 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր սա երրորդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ: Այս ագրեսիայի հետևանքով ունեցանք 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, հազարավոր ներքին տեղահանված Հայաստանի քաղաքացիներ, թիրախավորվեցին բնակավայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ, պատճառվեցին տնտեսական ու բնապահպանական լուրջ վնասներ։ Պատերազմական հանցագործությունների ամենադաժան դրսևորումները, ներառյալ հայ զինվորական կանանց և տղամարդկանց արտադատական սպանությունները և խոշտանգումները, ադրբեջանական ագրեսիայի բնորոշ հատկանիշներն են:

Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնում են ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և հանցագործներին պատժելու անհրաժեշտության մասին։ Նույնքան կարևոր է պահանջել Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ Նրանց շարունակական ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում փխրուն խաղաղությանն ու կայունությանը։

Ավելին, նույն տարվա ընթացքում՝ մարտ և օգոստոս ամիսներին, Ադրբեջանը շարունակեց իր սադրիչ և ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների ենթարկեց Լեռնային Ղարաբաղի ևս մեկ բնակավայր և փորձեց խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է։

Տիկնայք և պարոնայք,

Ներկա պայմաններում դժվար է խորհել ԵԱՀԿ տարածաշրջանի առանձին հատվածում խաղաղության հասնելու մասին։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ։

Չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, մենք չենք դադարեցրել հարաբերությունների կարգավորման, բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանայինանվտանգության վերաբերյալ մեր բանակցությունները։ Թույլ տվեք հստակ արձանագրել, որ Հայաստանը պատրաստ է ձեռնամուխ լինելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, երբ Ադրբեջանը համաձայնի, որ բոլոր ճանապարհները պետք է լիովին գործեն մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության ներքո:

Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա։ Այս առումով, Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու հանձնառությունը կխթանեն այս գործընթացը:

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի։ Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում։

Հարգելի՛ գործընկերներ,

Ես կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը՝ Հայաստանի երախտագիտությունն ու հետագա աջակցությունը հայտնելու ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի կողմից տեղում իրավիճակը գնահատելու և վերահսկելու նպատակով տեղակայված առաքելություններին։ Ներկա պայմաններում, երբ Ադրբեջանը մտացածին մեղադրանքներով քողարկումէ Հայաստանի դեմ ուժի կիրառումը, միջազգային ներկայությունը տեղում և հստակ վերաբերմունքը ագրեսիայի և ագրեսոր պետության նկատմամբ առավել քան երբևէ կարևոր են:

Մենք շարունակում ենք հավատալ, որ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրները, ԵԱՀԿ մեխանիզմներն իրենց կուտակած գիտելիքներով և փորձով կարող են և պետք է նպաստեն տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատմանը։ Շնորհակալություն»:

Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ-ում մաքուր էներգիայի աղբյուրների փոխակերպմանը և Էլեկտրահաղորդման ցանցի արդիականացմանը

Տնտեսություն

Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ-ում մաքուր էներգիայի աղբյուրների փոխակերպմանը և Էլեկտրահաղորդման ցանցի արդիականացմանը

«Երեմյան Փրոջեքթս»-ը  կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել

Տնտեսություն

«Երեմյան Փրոջեքթս»-ը  կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել

Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը

Տնտեսություն

Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը

OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը` COM.E ON FORUM Երևան

Տնտեսություն

OZON-ը Հայաստանի գործարարների համար կկազմակերպի իր առաջին բիզնես ֆորումը` COM.E ON FORUM Երևան

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով

Տնտեսություն

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով

Ադրբեջանը փորձում է թուլացնել Հայաստանի տնտեսությունը. Հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը

Տնտեսություն

Ադրբեջանը փորձում է թուլացնել Հայաստանի տնտեսությունը. Հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը

Համաշխարհային բանկը հրապարակել է 2023-ի նոյեմբերին Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Տնտեսություն

Համաշխարհային բանկը հրապարակել է 2023-ի նոյեմբերին Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ՝ ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի փոփոխություններ

Տնտեսություն

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ՝ ԱՆԻՖ-ում իրականացվել են ղեկավար կազմի փոփոխություններ

ՀՀ վարչապետը հայտնեց, թե որ դեպքում 2024-ին չեն կարողանալու ապահովել 7 տոկոս տնտեսական աճ

Տնտեսություն

ՀՀ վարչապետը հայտնեց, թե որ դեպքում 2024-ին չեն կարողանալու ապահովել 7 տոկոս տնտեսական աճ

Աղքատությունը հաղթահարելու ճանապարհը միայն ու միայն աշխատանքն է․ վարչապետ

Տնտեսություն

Աղքատությունը հաղթահարելու ճանապարհը միայն ու միայն աշխատանքն է․ վարչապետ

Համաշխարհային բանկը հրապարակել է 2023-ի հուլիսին Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

Տնտեսություն

Համաշխարհային բանկը հրապարակել է 2023-ի հուլիսին Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում