Սպորտ

Մունդիալ-2022․ Բրազիլիան նվազագույն հաշվով հաղթեց Շվեյցարիային և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց

2 րոպեի ընթերցում

Մունդիալ-2022․ Բրազիլիան նվազագույն հաշվով հաղթեց Շվեյցարիային և փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին G խմբում ընդգրկված Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի հավաքականը խաղի մեկնարկից նախաձեռնությունը իր ձեռքը վերցրեց՝ փորձելով հաստատել ֆավորիտի իր կարգավիճակը։ Բրազիլացիներն ավելի շատ էին տիրում գնդակին, իսկ Շվեյցարիան արդյունավետ պաշտպանվում էր և երբեմն հակագրոհների փորձեր ձեռնարկում։ Չնայած այն հանգամանքին, որ Շվեյցարիան շատ լավ էր գործում պաշտպանությունում, այնուամենայնիվ, Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները կարողացան մի քանի վտանգավոր գրոհներ անցկացնել։ Շվեյցարացիները, սակայն, կարողացան արդյունավետ դիմակայել մրցակցին և առաջին կեսում անառիկ պահել դարպասը։

Երկրորդ խաղակեսն էլ անցնում էր նույն սցենարով։ Բրազիլիայի հավաքականի գրոները գնալով ավելի վտանգավոր էին դառնում․ եթե առաջին խաղակեսում Շվեյցարիայի հավաքականի խաղացողները փորձում էին հակագրոհներ ձեռնարկել, երկրորդում Բրազիլիան բացահայտ առավելություն ուներ։ 64-րդ րոպեին բրազիլացիները գոլ խփեցին․ կայծակնային գրոհն արդյունավետ եզրափակեց Վինիսիուս Ժունիորը, սակայն մրցավարը, դիտելով տեսակրկնապատկերը, խաղից դուրս վիճակ արձանագրեց ու չեղարկեց գոլը։

Բրազիլացիները շարունակեցին գրոհների տարափը մրցակցի դարպասին և, ի վերջո, արդյունքի հասան։ 83-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց Կառլոս Կազեմիրոն։

Գոլից հետո էլ բրազիլացիները վստահ էին գործում՝ մրցակցին որևէ հնարավորություն չտալով։ Շվեյցարիան այդպես էլ որևէ վտանգավոր պահ մրցակցի դարպասին ստեղծել չկարողացավ։ Բրազիլիա-Շվեյցարիա՝ 1-1։

Այս խաղից հետո G խումբը միանձնյա գլխավորում է Բրազիլիայի հավաքականը՝ 6 միավորով։ Շվեյցարիան ունի 3 միավոր, իսկ Կամերունի և Սերբիայի հավաքականներն ունեն մեկական միավոր։ Բրազիլիայի հավաքականը երկրորդ հաղթանակից հետո նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Բաժին

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Եվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Սպորտ

Եվրո-2024. Ռումինիան, Սլովակիան ու Բելգիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

Սպորտ

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Սպորտ

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Սպորտ

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Եվրո-2024. Անգլիան և Դանիան կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում

Սպորտ

Եվրո-2024. Անգլիան և Դանիան կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Սպորտ

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Սպորտ

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

Սպորտ

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Սպորտ

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում