Ասիական զարգացման բանկի համար Հայաստանը շատ վստահելի գործընկեր է. ԱԶԲ գլխավոր տնօրեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկի համար Հայաստանը շատ վստահելի գործընկեր է, այժմ բանկը նախապատրաստում է Հայաստանի հետ «Երկրի գործընկերության նոր հնգամյա ռազմավարությունը»՝ 2024-2028-ի համար, այդ առումով քննարկումների մեջ է ՀՀ կառավարության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովը

Ժուկովը Հայաստան այցի ընթացքում հանդիպել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ, նրանց հետ քննարկել Ասիական զարգացման բանկի ընթացիկ ծրագիրը, ինչպես նաև՝ 2024-2028-ի համար նախապատրաստվող հնգամյա ռազմավարությունը:

«Մենք շատ ուրախ ենք, որ կառավարությունը մեզ վստահել է, որ լինենք երկրի ամենախոշոր, բազմակողմանի ֆինանսավորման գործընկերը: 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանը դարձավ Ասիական զարգացման բանկի անդամ, մենք տրամադրել ենք մոտ 1.6 մլրդ դոլարի աջակցություն Հայաստանին»,- ասաց գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ տեղում տեսել է այդ աջակցության շոշափելի արդյունքները:

Նա նշեց բանկի կողմից ֆինանսավորված մի շարք ծրագրերի մասին, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցման մասին, որը մասնակիորեն ֆինանսավորում է ԱԶԲ-ի կողմից, Արգավանդ-Շիրակի փողոց կամրջի կառուցման մասին:

2005 թվականից ի վեր Ասիական զարգացման բանկը աջակցություն է տրամադրում Հայաստանում ծրագրերի իրականացմանը մի շարք ոլորտներում՝ տրանսպորտ, հանրային ոլորտի կառավարում, ֆինանսներ, էներգետիկա, ջրամատակարարում, քաղաքաշինություն, սոցիալական ծառայությունների բարելավում և այլն: Ավարտին է մոտենում Քաղաքային կայուն զարգացմաններդրումայինծրագիրը: Հաջորդ տարվա համար քննարկվում է Կանաչ քաղաքային զարգացման բարելավման ծրագիրը:

«Հաջորդ տարվա համար մենք հիմա դիտարկում ենք մի քանի ծրագրեր: Մենք դիտարկում ենք նաև դպրոցների սեյսմակայունության ծրագրի ընդլայնման տարբերակը: Կառավարության հետ քննարկում ենք նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի համար հետագա աջակցության հնարավորությունը»,- հայտնեց ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրենը:

Առաջիկա 5-ամյա ռազմավարությունը նախապատրաստման փուլում է: Կառավարության բարձր մակարդակի պաշտոնյաների հետ քննարկումներ են ունեցել՝ հասկանալու համար, թե ինչ է ցանկանում կառավարությունը: «Մեր կորպորատիվ հետաքրքրության հիմնական ուղղություններից մեկը կլիմայի բարելավման ֆինանսավորումն է: Ասիական զարգացման բանկի նախագահն ասել է, որ մինչև 2030 թ. մենք 100 մլրդ դոլարի ֆինանսավորում ենք տրամադրելու կլիմայի փոփոխության հետ կապված նախաձեռնություններին: Մենք հիմա ՀՀ կառավարության հետ գտնվում են քննարկումների փուլում, թե սա որքանով է կիրառելի Հայաստանում»,- ասաց գլխավոր տնօրենն ու որպես հնարավոր ուղղություններ նշեց վերականգնվող էներգետիկան ու պարենային անվտանգությունը:

Ժուկովը հայտնեց, որ նախորդ օրը ՀՀ կառավարության հետ ստորագրել են 1 մլն դոլարի աջակցության փաթեթ, որ ուսումնասիրվի հողմային էներգետիկայի տարբերակը: ԱԶԲ-ն ՀՀ կառավարության հետ քննարկում է նաև ոռոգման ոլորտում որոշակի հնարավոր ներդրումների տարբերակը:

«Ասիական զարգացման բանկի համար Հայաստանը շատ վստահելի գործընկեր է: Եվ հուսով եմ, որ Հայաստանը նույնպես ԱԶԲ-ն դիտարկում է որպես հուսալի գործընկեր»,- ընդգծեց Ժուկովը:

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին, որը Հայաստանում է արդեն ավելի քան 3 տարի, նկատեց՝ ՀՀ ներկայիս կառավարությունը ավելի շատ հանձնառություն է ստանձնել կոռուպցիայի դեմ պայքարում, ինչն իրենք ողջունում են: Ասիական զարգացման բանկը որևէ ձևով չի հանդուրժում կոռուպցիան:

Հայերեն العربية

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

ՄԻՊ-ը կարևորում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը

Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի

ՌԴ Պետդումայից հայտնում են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս

Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան

Երասխ գյուղում գազի բալոնի պայթյունից երեք բնակիչ է տուժել

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը նոր քայլ է խաղաղության հասնելու ճանապարհին․ Մեհդի Սոբհանի

Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել է F-16 և Mirage 2000 կործանիչներ

Մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի հարաբերությունները հեռու պահել ամեն կողմից եկող ճնշումների ազդեցությունից. ՀՀ-ում Իրանի դեսպան