Պետք է Հայաստանին շնորհավորենք այս տարվա տնտեսական ցուցանիշների առումով. Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովը նկատում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դեպի Հայաստան կապիտալի, մասնագիտական կարողությունների մեծ ներհոսք կա, իսկ այս տարվա առաջին 10 ամսվա արդյունքում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի առիթով շնորհավորում է Հայաստանին: Ժուկովը այս մասին ասաց Երևանում կայացած ճեպազրույցում՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:

Նա նկատեց, որ այս տարվա սկզբին, երբ Ուկրաինայում սկսվեցին ռազմական գործողությունները, այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, շատ մռայլ կանխատեսումներ էին անում այս տարվա համաշխարհային տնտեսության հետ կապված: «Բայց տարվա ընթացքում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում տնտեսական իրավիճակը շատ ավելի լավն էր, քան կանխատեսվում էր»,-նշեց Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրենը:

Ժուկովն ընդգծեց՝ գուցե տարօրինակ հնչի, բայց Հայաստանն ու հարևան երկրները որոշակի առումով օգտվեցին Ուկրաինայում ռազմական գործողություններից՝ նշելով Հայաստանում կապիտալի, ինչպես նաև մասնագիտական կարողությունների նշանակալի ներհոսքի, որոշակի ընկերությունների՝ Հայաստան տեղափոխվելու մասին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հրապարակված վերջին ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 14.5 տոկոսով՝ Ժուկովն ասաց. «Հաշվի առնելով այն թվերը, որ ներկայացրեցիք՝ պետք է Հայաստանին շնորհավորենք այս տարվա տնտեսական ցուցանիշների առումով: Սակայն «ստորջրյա» ռիսկեր կան: Այս ազդեցությունը մշտակա՞ն է, թե՞ ժամանակավոր. կարծում եմ, որ որոշ վերլուծաբաններ կարող են փաստարկներ ներկայացնել, որ այս ազդեցությունն ընդամենը մեկանգամյա կարող է լինել: Մենք բոլորս կարծում ենք, որ ՀՀ կառավարությունը պետք է շարունակի բարեփոխումների գործընթացը՝ երաշխավորելու, որ տնտեսական աճը շարունակվի»:

ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նոյեմբերի 25-ին հրապարակած ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հոկտեմբերին 14.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

Հայերեն العربية English Русский

ՌԴ Պետդումայից հայտնում են, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը կարող է կայանալ մոտ ժամանակներս

Պետք չէ թերագնահատել Հայաստանի պաշտպանական կարողությունները. Իրանի դեսպան

Երասխ գյուղում գազի բալոնի պայթյունից երեք բնակիչ է տուժել

Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը նոր քայլ է խաղաղության հասնելու ճանապարհին․ Մեհդի Սոբհանի

Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել է F-16 և Mirage 2000 կործանիչներ

Մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի հարաբերությունները հեռու պահել ամեն կողմից եկող ճնշումների ազդեցությունից. ՀՀ-ում Իրանի դեսպան

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ռուս դիվանագետին զրկել է հավատարմագրումից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայի հատվածում հրադադարի կոչ է արել՝ մերժելով «էթնիկ զտումները»

Փետրվարի 7-ի միջոցառումների անոնս

Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ այսպես կոչված միջանցքի հարցում Հայաստանի հետ նույն դիրքորոշումն ունի. Մեհդի Սոբհանի