Տնտեսություն

Տնտեսական աճն արագացել է. Բաբկեն Թունյան

1 րոպեի ընթերցում

Տնտեսական աճն արագացել է. Բաբկեն Թունյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, վկայակոչելով Վիճակագրական ծառայության տվյալները, գրել է, որ տնտեսական աճն արագացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«2022 թվականի 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով: Տարվա ընթացքում աճն արագացել է. առաջին եռամսյակում այն 8.7% էր, երկրորդում՝ 13%: Երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության ոլորտը՝ 19.9%-ով: Առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է 19.1%-ով, արդյունաբերությունը՝ 11.1%-ով:Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով»,-գրել է Բաբկեն Թունյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում