Ամստերդամում «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցու վերաբացման 33-րդ տարեդարձին նվիրված արարողություններ են կազմակերպվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցին նոյեմբեր 19-20-ին հյուրընկալեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանին, որը ժամանել էր նախագահելու համայնքի հիմնադրման 33-րդ տարեդարձին նվիրված արարողությունները։

Նոյեմբերի 19-ին Սրբազան Հայրը նախ հանդիպում ունեցավ եկեղեցու ծխական խորհրդի հետ: Հընթացս ընթրիքի եկեղեցվո հոգևոր հովիվ Տեր Տարոնը ներկայացրեց նորանշանակ ծխական խորհրդի անդամներին, որից հետո Սրբազան Հայրը խոսեց ներկաներին ծխական խորհրդի կարևորության և առաքելության մասին:

Նույն օրը տեղի ունեցավ հանդիպում երիտասարդների հետ: «Սուրբ Հոգի» եկեղեցվո ԱՅՈ երիտասարդաց միությունը կազմակերպել էր դասախոսություն պսակի խորհրդի և հարաբերությունների մասին թեմայով: Խաժակ Սրբազանը հետաքրքիր կերպով, տարբեր օրինակներով ներկայացրեց երիտասարդներին ընտանիքի մոդելը, հարատև ու երջանիկ միության պահպանման գրավականները: Հանդիպման հենց սկզբում ձևավորվեց ազատ, անկեղծ ու անմիջական մթնոլորտ, որն էլ առիթ հանդիսացավ երիտասարդներին անկաշկանդ հղել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:

Նոյեմբերի 20-ին Սուրբ և Անմահ պատարագը մատուցեց Սրբազան Հայրը: Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողությունեկեղեցին կառուցողների և պատմության ընթացքում իրենց ծառայությունը հայ համայնքին ու եկեղեցու պահպանման համար բերած ննջեցյալ հայորդիների համար: Ապա կատարվեց մատաղօրհնության ավանդական արարողություն, որին էլ հաջորդեց սիրո սեղանը: Ներկաներն իրենց սրտաբուխ նվիրատվությունը կատարեցին ի պահպանություն և ի պայծառություն «Սուրբ Հոգի» եկեղեցու և ծխական համայնքի:

Հայերեն Español

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները