ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՄԻՊ-ից, հանդիպման ընթացքում Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատը, լիազորություններն ու գործունեության առաջնահերթ ուղղությունները։

Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է պատվիրակության անդամների հարցերին, խոսել տարվա ընթացքի մարտահրավերներից, առկա իրավիճակից, առաջնահերթություններից։

Պաշտպանն անդրադարձել է սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին, ապրիլ-մայիս ամիսների հանրահավաքներին։ Գրիգորյանը խոսել է նաև իրավահավասարության ապահովման, ատելության խոսքի դեմ պայքարի, կանանց իրավազորման ու ընտանիքում բռնության դեմ պայքարի խնդիրների մասին։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Պաշտպանի հաստատությանը կատարած աշխատանքի համար։

Հանդիպման ավարտին Պաշտպանը պատվիրակության անդամներին է փոխանցել Պաշտպանի հաստատության կողմից պատրաստված արտահերթ զեկույցները։

Հայերեն English Español Русский

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարվածների հետևանքով տուժածների մասին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լոռիում իրականացվում է 30 շինարարական ծրագիր

Ճապոնիայում ստեղծվել է աղետների կառավարման ազգային գործակալություն

2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. Փաշինյան

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին