Վարուժան Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածված տեղեկությանն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է:

«Նույն օրը՝ 12.11.22թ-ի երեկոյան համայցի ժամանակ, հերթապահ բուժքրոջ կողմից կատարվել է Վարուժան Ավետիսյանի ընդունելություն, որի ժամանակ ազատազրկված անձը որևէ գանգատ չի ներկայացրել, օբյեկտիվ զննության արդյունքում հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում. Զ/Ճ 130/85, պուլսը 82 զարկ/րոպե, սատուրացիան 96, ջերմաստիճանը 36,2։

13.11.22թ-ին կատարվել է ընդունելություն ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, որի արդյունքում ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, վերջինիս կողմից գանգատ չի ներկայացվել, օբյեկտիվ զննության տվյալները' նորմայի սահմաններում։ Վ. Ավետիսյանի կողմից նշվել է, որ վերջին անգամ առողջական վիճակի հետ կապված գանգատ ունեցել է 2021թ.-ի ապրիլ ամսին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել