Արցախ

Եթե 1998 թվականին Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց արդեն կարգավորված կլիներ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Եթե 1998 թվականին Լեռնային Ղարաբաղը  բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց արդեն կարգավորված կլիներ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե 1998 թվականին Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց արդեն կարգավորված կլիներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա խոսակցություն:

«Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն, պետք է տեղի ունենա բանակցություն»,-նշեց նա:

Վարչապետը վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և տեղի հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ Արցախինը պետք է լինի հիմնական խոսքը:

«Լեռնային Ղարաբաղի ներկայացոցիչները պետք է լինեն խոսակցության կողմ: Սա ԼՂ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու լավագույն ձևն է: Մենք բոլոր բանակցություններում այդ դիրքորոշումը պաշտպանում ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո Հայաստանն ամեն ինչ արել է և շարունակում է անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը շարունակի ապրել այնտեղ:

«Լեռնային Ղարաբաղի բյուջեն իր ողջ պատմության մեջ երբեք չի եղել այնքան, ինչքան այսօր է: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի բյուջեից երբեք նման աջակցություն չի ստացել»,-հավելեց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում