Մեդիագրագիտությունը 21-րդ դարի հմտություն. «Արմենպրես»-ը հյուրընկալել է դպրոցականների ու անցկացրել մեդիագրագիտության դաս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդեն մի քանի օր է Հայաստանում մեկնարկել է «Մեդիագրագիտության շաբաթը», որի շրջանակում «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ևս, միանալով արշավին, իր հարկի տակ է ընդունել մի շարք դպրոցների աշակերտների:

«Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառումներն անցկացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ջանքերով՝ նոյեմբերի 7-13-ը։

Ծրագրում ընդգրկված են հիմնականում 7-րդ և բարձր դասարանների աշակերտները: Տարիքային խմբի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրակրթության նոր չափորոշիչով 7-րդ դասարանից սկսած հանրակրթության դպրոցներում ներդրվում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ, այսինքն՝ այս այցերը դիտարկվում է նաև մասնագիտությունները ներկայացնելու համատեքստում, խոսքը այն մասնագիտությունների մասին են, որոնք ներառում է մեդիա դաշտը:

Նոյեմբերի 10-ին և 11-ին դպրոցականները շրջեցին «Արմենպրես» լրատվական գործակալությունում, ծանոթացան աշխատանքային գործընթացին, հանդիպում և մեդիագրագիտության թեմայով քննարկում ունեցան գործակալության տնօրեն Նարինե Նազարյանի և գլխավոր խմբագրի տեղակալ Նելլի Մարգարյանի հետ և ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Այցի ընթացքում Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի, Հակոբ Կոջոյանի կրթահամալիրի և Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի 8-10-րդ դասարանների աշակերտները նշեցին, որ իրենց համար շատ կարևոր տեղեկատվություն ստացան և այսուհետ սոցիալական ցանցերից կօգտվեն ավելի ուշադիր, զգույշ և չեն հետևի կասկածելի էջերի:

Դպրոցականների այցերի մասին ավելի մանրամասն՝ տեսանյութում

Հայերեն English Español Русский

Երևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիները

«Ուժեղ Հայաստան»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացման համար մեկից ավելի երաշխավորների անհրաժեշտություն է տեսնում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում տեղադրված ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Մեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ․ ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը

Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Պետք է պայքարենք, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան Ավինյան

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողի համաձայնության անհրաժեշտությունը չկա․ ՄՍՇՊՀ

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԹՐԻՓՓ-ի երթուղին