Սփյուռք

Թշնամու դեմ մենք էլ ենք պայքարում մեր կարողությունների սահմաններում. «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր-խմբագիր Աշոտ Կնյազյան

6 րոպեի ընթերցում

Թշնամու դեմ մենք էլ ենք պայքարում մեր կարողությունների սահմաններում. «Նիդերլանդական օրագրի» հիմնադիր-խմբագիր Աշոտ Կնյազյան

ԵՐԵՎԱՆ,11ՆՈՅԵՄԲԵՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ճակատագրի բերումով որտեղ էլ որ հանգրվանել են մեր հայրենակիցները, հացից ու օրվա խնդիրներից առավել կարեւորել են լեզվի, հավատքի, կրթության դերը եւ կառուցել են Աստծո տներ, հիմնել դպրոցներ, հրատարակել հանդեսներ ու պարբերականներ: Այսպիսին է հայի բնույթն ի սկզբանե՝ ի տարբերություն գիշատչի բնազդով ապրող ու շնչող մեր թշնամու, որը տիեզերանվաճ այս դարում էլ նույն կիսավայրենին ու արնածարավ բորենին է մնացել: Բայց այս ամենի մասին չէ մեր զրույցը «Նիդերլանդական օրագիր» էլեկտրոնային թերթի հիմնադիր-խմբագիր Աշոտ ԿՆՅԱԶՅԱՆԻ հետ:

Որտե՞ղ,ե՞րբ,ի՞նչառաքելությամբէստեղծվելթերթը.առաջինհարցիսհոլանդաբնակմերգործընկերըպատասխանեց.

-«Նիդերլանդական օրագիրը» հիմնադրել ենք 2012 թվականին, Օսթբուրգ քաղաքում: Այն ունի տեղեկատվական, գրական, մշակութային, հասարակական, քաղաքական ուղղվածություն: Թերթի առաջնային նպատակն է նպաստել սփյուռքի համախմբմանն ու ամրապնդմանը, աճող սերնդի հայեցի դաստիարակմանը, նրա գրական, հայրենասիրական հայացքների ձեւավորմանը: Տեղադրվող նյութերի գերակշիռ մասը վերաբերում է հոլանդահայ կյանքին, մշակութային անցուդարձին, տեղեկատվություն է տարածում ինչպես մեզ հանգրվանած երկրի հայաշատ այլ համայնքներում, այնպես էլ մայր հայրենիքում եւ նրա շուրջ տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների մասին:

-Դուքնշեցիք«Oրագրի»նպատակների,քննարկածթեմաներիմասին,սակայն,կարծումեմ,պիտիորայննաեւայլխորագրերունենա:

-Շատ են դրանք՝ «Առօրյա», «Դեպքեր», «Կարեւոր», «Հենց այնպես», «Հետաքրքիր է», «Հոլանդահայ կայքեր», «Հոլանդացիների մտքերն ու գրառումները», «Հումորիկ», «Տեսահոլովակներ», «Մարզական», «Նամականի», «Մրցույթներ», «Գրական», «Քաղաքական», «Մշակութային» եւ այլն: Ասեմ, որ մեր թերթը ներկայացված է լրատվական հանրահայտ ամենատարբեր հարթակներում ու ցանցերում:

-Իսկարդյոքունե՞քթղթակիցներայլերկրներում,որոնքհամագործակցումենձեզհետ:

-Իհարկե. թղթակիցներ ունենք Երեւանում, Ավստրիայում, մեզ հարեւան այլ երկրներում: Նրանք անշահախնդրորեն անում են իրենց գործը, տրամադրում հավաստի լուրեր, լուսաբանում կարեւոր միջոցառումներ, հանգամանորեն լուսաբանում իրենց երկրներում տեղի ունեցող իրադարձությունները: Կապեր ունենք սփյուռքահայ մամուլի մի քանի օրգանների հետ, ինչպես եվրոպական «Օրեր» ամսագրի, Կիպրոսում հրատարակվող «Ազատ խոսք» պարբերականի, ռուսահայ համայնքների տարբեր լրատվամիջոցների հետ:

-Խոսենք«Նիդերլանդականօրագրի»գրականէջիմասին

-Սա առանձին հավելված է, որի ստեղծմանը առանձնակի վերաբերմունք եմ ունեցել՝ խորապես կարեւորելով մշակույթի, հատկապես գեղարվեստական գրականության դերը մեր ժողովրդի կյանքում: Եվ կարճ ժամանակում էջում զետեղել եմ հայրենաշունչ մեր դասականների՝ Հովհաննես Շիրազի, Պարույր Սեւակի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, մեր մյուս մեծերից շատերի գլուխգործոցային ստեղծագործությունները: Ուշադրությունից չեն վրիպել ժամանակակից տաղանդավոր հեղինակները. ավելի քան 3000 ստեղծագործություն ունենք մեր այս էջում, որի ընթերցողների թիվը չի զիջում մեր մյուս էջերին: Ավելին ասեմ. ժամանակակից շատ գրողների գործեր էլեկտրոնային տարբերակով առաջին անգամ զետեղվում են հենց մեր թերթի էջերում: Հավելեմ, որ «Գրական չորեքշաբթի» էջը «Նիդերլանդական օրագրի» փորձնական նախագծերից մեկն է, որի աշխատանքների ակտիվ խորհրդատու-աջակիցներն են շնորհառատ բանաստեղծուհի, բանասիրական գիտությունների թեկնածու, գրականագետ Նաիրա Համբարձումյանը, լեզվի տեսչության աշխատակից, հեքիաթագիր Երազիկ Գրիգորյանը: Հաջողվել է մեր շուրջ համախմբել ստեղծագործող շնորհալի երիտասարդների, որոնցից նոր ստեղծագործություններով հանդես են եկել շատերը՝ Նարեկ Կիրակոսյան, Գուրգեն Միքայելյան, Արցախից՝ Վահրամ Օհանջանյան, Հալեպից՝ Քրիստինա Տեր-Ստեփանյան, ուրիշներ:

-Վստահենք,որթերթիուշադրությունիցչենվրիպելեւչենվրիպումհոբելյանները,հիշարժանիրադարձությունները:

-«Նիդերլանդական օրագրի» էջերում ժամանակին տեղ են գտել ձեր հիշատակումների մասին պատմող այնպիսի նյութեր, տեսաերիզներ ու լուսանկարներ, ինչպիսիք են հայ գրքի տպագրության 500-ամյակի եւ Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի մայրաքաղաք հռչակելու շրջանակներում Ամստերդամում կազմակերպված շքեղ ցուցահանդեսը, «Ես հայ եմ» խորագրով պարբերաբար անցկացվող փառատոները Բելգիայում, Հաագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի առջեւ հայապաշտպանությանը, հայության արդար պահանջներին նվիրված բողոքի ցույցերը, Հայոց ցեղասպանության, Հրանտ Դինքի տարելիցները ոգեկոչող միջոցառումները: Գրեթե բոլոր առաջատար լրատվական կայքերն ու մամուլի զանգվածային լրատվամիջոցները համագործակցում են մեզ հետ, փոխանակվում ամենատարբեր հոդվածներով: Շատ լուրջ լոբբիստական աշխատանքներ ենք կատարում՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական հակահայ քարոզչության, որ տարվում է ամենատարբեր ասպարեզներում ու լրատվական հարթակներում: Սա մեզ համար կարեւորագույն անելիքներից մեկն է:

-Հաջողություններմաղթենք«Նիդեռլանդականօրագրին»եւտասնամյակներիազգանվերգործունեություն:

Զրույցը՝ Հակոբ ՍՐԱՊՅԱՆԻ

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում