Տնտեսություն

2022-ի երրորդ եռամսյակում օտարերկրացիները 522 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում

1 րոպեի ընթերցում

2022-ի երրորդ եռամսյակում օտարերկրացիները 522 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022-ի երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում 522 միավոր անշարժ գույք են ձեռք բերել, 740-ը՝ վաճառել։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։ Սա առուվաճառքի ընդհանուր գործարքների 9,5%-ն է կազմում։ 466 գործարքի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 684-ի դեպքում՝ վաճառող, իսկ 56 առուվաճառքի գործարքի դեպքում՝ երկու կողմն էլ օտարերկյա քաղաքացիներ են եղել։ Անշարժ գույք ձեռք բերած և վաճառած օտարերկրյա քաղաքացիները հիմնականում եղել են ՌԴ, ԱՄՆ, ԻԻՀ, Սիրիայի, ԱՊՀ և եվրոպական պետությունների քաղաքացիներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում