ՄԻՊ-ն առաջիկայում կհրապարակի արտահերթ զեկույց՝ ներկայացնելով փաստեր Ադրբեջանում հայատյացության դրսևորումների վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջիկայում կհրապարակի արտահերթ զեկույց՝ ներկայացնելով Ադրբեջանում հայատյացության դրսևորումների փաստեր: Այս մասին նոյեմբերի 4-ին Գյումրիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ռազմագերիների և Ադրբեջանում պահվող քաղաքացիական անձանց խոշտանգումների փաստերի հավաքագրման գործընթացն ու աշխատանքները ինչպես տարբեր միջազգային կառույցների, այնպես էլ տարբեր պետությունների ու դեսպանատների հետ, որոնք որոշակի ներգրավված են բանակցություններում: «Տեղյակ եք, որ 17 անձինք վերադարձել են, բայց այս պահին ցավալի է, որ Ադրբեջանում ունենք գերիներ, որոնց մեծ մասը Շիրակի մարզից են: Մեր աշխատանքները միջազգային իրավունքների լույսի ներքո փաստերի հավաքագրման ուղղությամբ շարունակվում են: Այս առումով ակտիվ կապի մեջ ենք ԱՄՆ դեսպանության և Եվրոպական միության պատվիրակության հետ՝ ավելացնելու միջազգային ճնշումը, ինչը պետք է վերջիվերջո հանգեցնի մեջ տղաների վերադարձին»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ այս աշխատանքներին զուգահեռ աշխատանքներ են տարվում գերիների ընտանիքների հետ:

«Այս պահի դրությամբ գիտենք գրեթե բոլոր ընտանիքների կարիքները՝ սոցիալական, տնտեսական, հոգեբանական և այլն: Զուգահեռաբար մենք փորձում ենք կառավարությանը ներկայացնել առաջարկություններ՝ աջակցության, փոխհատուցումների կամ այլ ծրագրերի մասով: Առաջիկայում կհրապարակենք արտահերթ զեկույց՝ վերադարձած 17 ռազմագերիների հետ մեր անհատական հարցազրույցների հիման վրա՝ ներկայացնելով Ադրբեջանում հայատյացության դրսևորումների փաստեր: Զեկույցը կներկայացվի միջազգային հանրությանը: Այս աշխատանքները չպետք է կանգնեն»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ Ադրբեջանում, բացի հաստատված գերիներից, կան նաև այլ գերիներ, որոնց Ադրբեջանում գտնվելն այդ երկրի իշխանությունները ժխտում են, թեև կան բավարար ապացույցներ, որ այդ անձինք Ադրբեջանում գերեվարված են:

ՀՀ ՄԻՊ-ը ցավով է նշում, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հայատյաց ու պատերազմ հրահրող քաղաքականությունը, ինչն ավելի է դժվարացնում Հայաստանի և տարբեր միջազգային կառույցների աշխատանքը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Español

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա