Տնտեսություն

4 տարվա ընթացքում մարզերում 100 միլիոն դոլարի ներդրում է արվել, ֆինանսավորումը տասնապատկում ենք․վարչապետ

2 րոպեի ընթերցում

4 տարվա ընթացքում մարզերում 100 միլիոն դոլարի ներդրում է արվել, ֆինանսավորումը տասնապատկում ենք․վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսվում է 22 միլիարդ դրամ հատկացնել մարզերին սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականի համեմատ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման ծավալը տասնապատկում ենք։ 2018 թվականին հատկացրել ենք 2․5 միլիարդ դրամ, 2019 թվականին՝ 6,4 միլիարդ դրամ, 2020 թվականին՝ 14 միլիարդ դրամ, 2021 թվականին՝ 12,3 միլիարդ դրամ, 2022 թվականին՝ 18 միլիարդ դրամ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 4 տարվա ընթացքում մարզերում 100 միլիոն դոլարի ներդրում է իրականացվել։

«Այս գործիքը մենք պետք է մաքսիմալ զարգացնենք և մաքսիմալ արդյունավետ դարձնենք»,- նշեց Փաշինյանը։

Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում