Փաշինյանն արձանագրում է՝ ՀՀ կառավարությունը 2018 թվականի մայիսից ի վեր 143 հազար նոր աշխատատեղ է ստեղծել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը վերջին 4 տարի 4 ամսվա ընթացքում 143 հազար նոր աշխատատեղ է ստեղծել։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծիքննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի ռեկորդ ունենք հոկտեմբեր ամսվա տվյալներով: Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի 691 հազար գրանցված և վճարվող աշխատատեղ։ Խոսքն այն աշխատատեղերի մասին է, որտեղ գիտենք, որ կոնկրետ մարդիկ անուն ազգանունով աշխատում են, աշխատավարձ են ստանում և վճարում են եկամտային հարկ։ Եթե այս ցուցանիշը մենք արձանագրենք, պետք է ասենք, որ 2018 թվականի մայիսի համեմատ 2022 թվականի հոկտեմբերին աշխատատեղերի թիվը ավել է 143 հազարով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ՝ աշխատատեղերի թիվը ավել է 108 հազարով»,- ընդգծեց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ հնարավորությունների ստեղծումը, ստվերի դեմ պայքարը, եկամտային հարկի բարեփոխումների քաղաքականությունը էական ազդեցություն են ունեցել այդ ցուցանիշի վրա։

«Շատ դեպքերում մենք խուսափում ենք նման ձևակերպումներից, ինչ-որ տեղ նաև համեստություն ենք անում, բայց աշխարհի բոլոր երկրներում այս իրավիճակի մասին կխոսեին հետևյալ կերպ․ 4 տարի 4 ամսվա ընթացքում Կառավարությունը ստեղծել է 143 հազար նոր աշխատատեղ։ Հիմա մենք անընդհատ ասում ենք, որ մեթոդաբանությունը հայտնի չէ, չգիտենք, թե ինչքան է աշխատատեղ ստեղծվել, ինչքան է ստվերից դուրս եկել, բայց եթե նույնիսկ ստվերից դուրս է եկել, այդ աշխատատեղը գոյություն չի ունեցել»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն English Русский

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26