Արցախ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվում (ուղիղ)

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվում (ուղիղ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 30-ին բազմահազարանոց հանրահավաք է անցկացվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն մեկնարկել էր Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ։ Արցախի ԱԺ նիստում ընդունվել է հայտարարություն, որում նշվել է, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ Բացի այդ, շեշտվել է, որ ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետևաբար՝ նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում