Սփյուռք

Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում խաչքար է օծվել

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում խաչքար է օծվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքի Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) Պայծառակերպության տաճարի ծխական տարածքում խաչքար է տեղադրվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Երկրամաս»-ը, հաղորդվում է, որ տեղի շատ հայեր այդ եկեղեցու ծխականներ են, և խաչքարը ստեղծվել և տեղադրվել է նրանց միջոցներով: Խաչքարի օծման արարողությունն իրականացրել է Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա հայր Նիկոլայը։

Նշվում է, որ 2022 թվականին խաչքարեր են տեղադրվել Ռուսաստանի բազմաթիվ տարածաշրջաններում ՝ Բրյանսկում (ՌՈՒԵ «Բոլոր Սրբերի եկեղեցի» տաճարի տարածքում), Կեմերովոյում (Ռուս-հայկական մշակութային կենտրոնում), Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում (հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում), Վլադիմիրի մարզի Կիրժաչ քաղաքում ( «Կարմիր աշխատավորուհի» առևտրի կենտրոնի հարևանությամբ), Լենինգրադի մարզի Վոլխով քաղաքում (Միխայիլ հրեշտակապետի տաճարի մոտ):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում