Սփյուռք

Դոնի Ռոստովում տեղի է ունեցել մարշալ Բաղրամյանի պատկերով նամականիշի հատուկ մարման արարողություն

3 րոպեի ընթերցում

Դոնի Ռոստովում տեղի է ունեցել մարշալ Բաղրամյանի պատկերով նամականիշի հատուկ մարման արարողություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովում Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանի անվան թիվ 22 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում ՝ նվիրված մեծանուն զորապետի ծննդյան 125-ամյակին։ Հոկտեմբերի 25-ին Դոնի մայրաքաղաքում կայացել է Հաղթանակի մարշալի պատկերով փոստային նամականիշի մարում։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Երկրամաս»-ին:

«Նամականիշի դրոշմակնիքը ծրարների վրա առաջինը դնելու պատվավոր իրավունքը վերապահվել է Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր, Ռոստովի «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Սուրմալյանին, Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի պատգամավոր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրգաշևին, Ռոստովի մարզի տարածաշրջանային քաղաքականության և զանգվածային հաղորդակցությունների նախարարի տեղակալ Մաքսիմ Դանիլենկոյին, թիվ 22 դպրոցի տնօրեն Յուրի Կոմարովին և նույն դպրոցի աշակերտ Գեորգի Մխիթարյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արարողության ընթացքում ելույթ ունեցած Հարություն Սուրմալյանը կարևորել է մարշալ Բաղրամյան անձնավորության նշանակությունը մարզային կենտրոնի բնակիչների համար ։ «Իվան Քրիստոֆորի Բաղրամյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս է։ Նրա ակտիվ մասնակցությամբ 1941 թվականի նոյեմբերին իրականացվել է խորհրդային զորքերի հակահարձակումը, որի ընթացքում ազատագրվել է Դոնի Ռոստով քաղաքը»,- ասել է նա։

Նշվում է, որ հատուկ մարումը նշանակալի իրադարձություն է ֆիլատելիայի աշխարհում։ Նման նամականիշերը հանվում են փոստային շրջանառությունից և դառնում են բացառապես կոլեկցիոն արժեք: Դոնի Ռոստովում տեղի ունեցած արարողությունից հետո մարշալ Բաղրամյանի դիմանկարով նամականիշները ի պահ կհանձնվեն «Մարկա» ԲԸ-ին:

Ըստ պարբերականի՝ Իվան Քրիստափորի Բաղրամյանը ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի Հաղթանակի խորհրդանիշներից մեկն է։ Դոնի Ռոստովում նրա անունով փողոց է կոչվել, որտեղ 2021 թվականի մայիսին հանդիսավոր կերպով տեղադրվել է զորավարի կիսանդրին։ Բաղրամյանի անունով է կոչվել նաև թիվ 22 դպրոցը, որտեղ գործում է զորավարի անվան թանգարանը և որտեղ տեղի է ունեցել հատուկ մարման հանդիսավոր արարողությունը։

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում